Գլխավոր » Ժամանց  » Ձոն Միսս Հայաստան Լիլի Սարգսյանին

Ձոն Միսս Հայաստան Լիլի Սարգսյանին


Հանրային հեռուստաընկերության իր` չմոնտաժված հարցազրույցից հետո հայտնի դարձած Լիլի Սարգսյանը որոշեց կանգն չառնել և չբավարարվել այդ փառքով ու հյուրընկալվեց Post factum հաղորդմանը և ևս մեկ անգամ հարցազրույց տալ:

Հարցազրույցի ողջ ընթացքում Լիլին բոլոր հարցերին պատասխանում էր «ՈՉ». Միայն վերջին հարցին` «Այո»: Դիտարկելով հարցերի հաջորդականությունը և պատասխանների համապատասխանությունը, կարելի է ենթադրել, որ այս հարցազրույցը իրականում պայմանավորված էր ու նախապատրաստված և, ավելին, այս անգամ խոստացված մոնտաժը եղել էր:


Ես համաձայն եմ, որ Լիլին պետք է երբեք չկաշկանդվի տեսախցիկների առաջ հանդես գալուց, բայց պետք է Լիլին փոխի իր անվան շուրջ կառուցված միտքը, այն, որ նա գրագետ չէ ու նորմալ հարցազրույց չի կարողանում տալ:
Եթե նույնիսկ իրականությունը այն է, որ Լիլին կրթված չէ ու շատ գեղեցկուհիների նման միակ պլյուսը իր  գեղեցկությունն է, ապա նա իրավունք չունի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել ու հանրությանը ներկայացնի իր գրագիտության ցածր մակարդակը, իսկ եթե Լիլին գրագետ է ու իրականում այս ամենը «խաղ է», ապա արդեն պահն է հասունացել խաղին վերջակետ դնելու ու իրական Լիլիին հանրությանը ներկայացնելու: 

Հարգելի Լիլի, փորձեք մտածել Ձեր հանրային կշռի ու Ձեր անվան շուրջ հանրային ընկալմամ փոփոխության մասին, քանի որ հետագայում կցանկանաք այդ քայլին գնալ, բայց արդեն ուշ կլինի: Ընդունեք որպես բարի խորհուրդ` հրաժարվեք հարցազրույցներից, կամ տվեք ադեկվատ հարցազրույցներ, արդեն ժամանակն է կանգ առնելու:

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)

 

 

Լավ երեկոյի բազում քննադատությունների ենթարկված հաղորդումից հետո Միսս Հայաստա 2017-ը հյուրընկալվել է PostFactum հաղորդմանն ու մասնակցել բլից հարցման։  
2018-03-20 11:04:12

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը