Գլխավոր » Շոուբիզնես  » «Ձոն» կիսաստված Ավետ Բարսեղյանին

«Ձոն» կիսաստված Ավետ Բարսեղյանին


Ուրբաթ օրը Հանրայինի «Լավ երեկոյի» եթերում հայկական շոուբիզնեսի կիսաստված Ավետ Բարսեղյանը ծաղրուծանակի ենթարկեց իր մտավոր ունակություններով չփայլող մի աղջկա, ով հանգամանքների բերումով համարվել է Հայաստանի ամենասիրուն աղջիկը:
Հաղորդման հենց սկզբից պարզ էր, որ աղջկան հրավիրել էին ոչ թե իր գեղեցկության, նվաճած տիտղոսի կապակցությամբ, այլ նրա համար, որ «Միսս Հայաստան-2017» Լիլի Սարգսյանը ավելի շուտ, մասնակցելով գեղեցկության միջազգային մրցույթի, «փայլել էր» իր անգլերենի իմացությամբ, և ինտելեկտուալ «բարձր» կարողություններով: Էս պատմության մեջ պետք է երկու բան ֆիքսել` «Միսս Հայաստան» 2017-ը պետք է խուսափի հրապարակային ելույթներից, քանի որ իր ինտելեկտի մակարդակը իրեն խայտառակ դրության մեջ է դնում, իսկ Ավետ Բարսեղյանը ցինիկ ու հղփացած կերպար է:

Հանգիստ թողնելով Հայաստանի նորաթուխ գեղեցկուհուն`վերադառնանք Հայկական շոուբիզնեսի «գիգանտին»` Ավետ Բարսեղյանին, ով դժբախտություն է ունեցել հայտնիության, փառքի ու գումարների հոտը ճաշակել տակավին երիտասարդ տարիքում ու դրա պատճառով անմասն է մնացել կյանքի այն դասերից, որոնք տղային դարձնում են տղամարդ, որոնց միջով անցնելուց հետո երիտասարդը հասկանում է, որ եթերից չի կարելի ծաղրել մարդկանց, չի կարելի ինքնահաստատվել սոցիալական ավելի ցածր դիրք ունեցող մարդկանց հաշվին, քանզի դա ապացուցում է սույն անձի սնանկությունը: Չի կարելի աղջկա հետ լկստված պոռճ լակոտի պես բռնցքամարտ կպնել ու սեփական փսլինքը մաքրել ընկերոջ շորերի վրա:

Լուսահոգի Վահան Հովհաննիսյանի մատնանշած «Դալանների ծեծը» շատ է պակասում Ավետ Բարսեղյանին, քանի որ նման մի դաստիարակչական դնգստոցից հետո նա վերջապես կվերադառնար իրականություն ու կգիտակցեր, որ այն միջավայրը, որում նա կայացել է իբրև հայկական շոուբիզնեսի կիսաստված, այնքան փոքր ու անկարևոր միջավայր է, որտեղ ստեղծված մշակութային արժեքները ուղիղ համեմատական են Ավետ Բարսեղյանի փառքի ու հայտնիության իրական մակարդակին:


Հեղինակ` ԿրիԾիկ (Boomnews.am)


 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը