Գլխավոր » Ժամանց  » Դիանա Գրիգորյան վազվռաշայեթսյա կամ իմ մեծ չաղ հայկական հարսանիքը (տեսանյութ)

Դիանա Գրիգորյան վազվռաշայեթսյա կամ իմ մեծ չաղ հայկական հարսանիքը (տեսանյութ)


Ըստ պաշտոնական հաղորդագրության, այն ինչի մասին պետք է հիմա պատմեմ ձեզ իսկական անակնալ է բոլոր սիրահար սրտեերի համար: Իսկ իրականում հեռուստեսություն է վերադառնում ամենաանհետաքրքիր ամենավատ դերասանական կազմով ու անտաղանդ սցենարով մի հաղորդաշար` Իմ մեծ Չաղ հայկական հարսանիքը:


Հիշեցի՞ք: Այն հաղորդումն է, որտեղ Դիանան հաղորդավարուհի ու սցենարիստ է, իսկ հեռավոր գյուղերի սիրահարված զույգերը դերասանները, ավելին` շաատ վատ ու անվճար դերասանները: Այո, եվ իրականանում է բոլորիս երազանքը այս անտաղանդությունը վերադառնում է եթեր` գերելով բոլորիս սիրտը և միտքը: Մենք շուտով ականատես կլինենք, թե ինչպես է սիրահար տղան օդնոկլասսնիկով գտնում իր ապագա կնոջը, ՎԱԶ 2106-ով գալիս իրանց բակ, հետո ՎԱԶ 2107-ով գալիս համալսարանի դեմը ու մի ծաղիկ տալուց հետո նրանք գնում են ման գալու ու աղջիկը առաջին անգամ լսում է ոսկի տողերը «Դարձիր իմ կինը», իսկ մնացածը` ըստ Դիանայի այդ պահի տրամադրության:


Դե ինչ, սպասենք անիմաստ սցենարով, շատ թույլ մտքով ու վատ դերասաններով, բայց, ի տխրություն բոլորիս, հաստատ լավ դիտողականություն ունեցող այս տափակաբանությանը:

Հեղինակ` ԿռիծԻկ /Boomnews.am/


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X