Գլխավոր » Բուհ  » Դերենիկ Դումանյանը ցանկանում է դառնալ ԵՊՀ ռեկտո՞ր

Դերենիկ Դումանյանը ցանկանում է դառնալ ԵՊՀ ռեկտո՞ր


Այն, որ մայր ԲՈՒՀ-ի ռեկտոր լինելը մեծ պատիվ է ու փոքր պաշտոն չէ, դա անժխտելի  փաստ է ու դա ապացուցում է նաև այժմյան ռեկտորի «երկու ոտը մի կոշիկում» այդ պաշտոնից կառչած լինելը։ 



Boomnews.am-ի տեղեկություններով ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ստանալու համար պայքարում է ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ նա այնքան լուրջ է տրամադրված, որ այդ գործին է խառնել իրեն հարազատ շատ բարձր պաշտոնյայի։ Թե ինչքանով նախկին նախարարին կհաջողվի այս գործը գլուխ բերել ժամանակը ցույց կտա, բայց մի բան հստակ է. Արամ Սիմոնյանը հեշտության չի զիջի իր աթոռը։  

 

Հիշեցնենք, որ ըստ լուրերի, Դումանայնաը վերջերս նաև պայքարում էր ԵՊԲՀ ռեկտոր դառնալու համար, բայց այդ հարցում նրա բաղտը չբերեց։ Այս անգամ նա ավելի լուրջ է տրամադրված ու ամեն ինչ կանի այդ պաշտոնը ստանալու համար։ 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը