Գլխավոր » Ժամանց  » Ցուլերին այսօր հաջողությունը կուղեկցի․ փետրվարի 14-ի աստղագուշակը

Ցուլերին այսօր հաջողությունը կուղեկցի․ փետրվարի 14-ի աստղագուշակը


Խոյ։ Օրը հարմար է զվարճանքների մասնակցելու, հանդիպումների և բանակցությունների համար: Գործնական պլանում ամեն բան կարգին է: Եթե ցանկանում եք հյուր գնալ սիրելիի հետ, ապա հիշեք, որ նրան պետք է ուշադրության կենտրոնում պահեք: Այսօր ձեր սիրելին հակված է շուտ վիրավորվելու:

Ցուլ։ Հաջողությունը ձեզ կուղեկցի, եթե բավարար համբերատարություն ցուցաբերեք և չփորձեք առաջ անցնել իրադարձություններից: Կհասցնեք անել և՛ փոքր, և՛ մեծ գործերը, սակայն հիշեք, որ չափազանց մեծ ծանրաբեռնվածության տակ մտնելու կարիք չկա ամենևին:  

Խոյ    Խոյերը արկածներից ու ազարտից կախվածություն ունեն։  Ցուլերը հաճախ սննդից կախվածություն են ունենում։  Երկվորյակները սոցցանցերից են կախվածություն ունենում։ 
2018-02-13 13:02:56

Երկվորյակ։ Շուտով կմեկնարկեն ձեր կյանքի պրոֆեսիոնալ ոլորտում փոփոխությունների ժամանակները, և աստղերն այսօր խորհուրդ են տալիս հող նախապատրաստել այդ փոփոխությունների համար: Սիրային հարցերում երկրորդ շնչառություն կբացվի ձեզ մոտ: Այսօր որոշ Երկվորյակներ կգտնեն իրենց նոր սերը: Հարբուխ ունեցող մարդկանցից հեռու մնացեք: 

Խեցգետին։ Այսօր եռանդի պակաս չեք զգա: Էներգիայի հոսք կզգաք և առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ կլինեք ընթացիկ և նաև մինչ այս ապագային հետաձգված բարդ գործերի իրականացմանը: Ամեն բան այսօր հաջողությամբ կկարողանաք իրականացնել: Մի զրկեք ձեզ գնումների հաճույքից:

Առյուծ։ Այսօր ընտրության առաջ կկանգնեք և եթե երկմտեք ու չկարողանաք քայլ առաջ անել, ապա կկորցնեք հաջողության հասնելու հնարավորությունը: Խորհրդակցեք վստահելի և հարազատ մարդկանց հետ: Եթե չկա անհրաժեշտություն, նոր գործեր մի ձեռնարկեք:

Կույս։ Եթե այսօր աստղերը տնօրինել են, որ հաճելի մարդկանց հետ եք ծանոթանալու, ապա ճակատագրից խուսափելն անհնարին կլինի, հատկապես որ այդ անձնավորությունը հակառակ սեռի ներկայացուցիչ է: Սակայն ծանոթությունը երկար չի տևի: Շուտով կհասկանաք, որ ակնթարթային հրապուրանք էր, ոչ ավելին: Օրն ավելի հարմար է գործնական բանակցությունների համար: 

Կշեռք։ Օրը հարմար է աշխատանքի, տեղեկատվություն ստանալու և հաղորդելու, ինչպես նաև ուսման համար: Կարելի է նաև մտքերի փոխանակության մասնակից լինել: Նոր գործեր կարող եք սկսել, կարճ գործուղումների մեկնել: Կարող եք նաև զբաղվել փաստաթղթերի ստորագրմամբ: Մեքենա վարելիս ուշադիր եղեք, հատկապես երեկոյան ժամերին:

Կարիճ։ Այսօր կարող եք ցանկացած գործ նախաձեռնել: Բարդությունների չեք հանդիպի: Շրջապատին ուշադրություն հատկացրեք և վայելեք նրանց ուշադրությունը: Եթե ինչ-որ մեկին այսօր լավություն անեք, անպայման կփոխհատուցվի: Հարմարավետ, բայց կարճատև հանգստի համար լավ օր է: Կարող եք նաև զբաղվել ձեր արտաքինով:

Աղեղնավոր։ Աշխատանքում չափազանց ակտիվություն մի ցուցաբերեք, այլապես հավելյալ պարտականություններ կստանաք, որը, ամենայն հավանականությամբ, կլինի ոչ վճարովի: Մտերիմների և հարազատների հետ հարաբերություններում ավելի համբերատար և իմաստուն եղեք: Խուսափեք քննադատությունից: 

Այծեղջյուր։ Շատ ժամանակ կհատկացնեք գործընկերների և հարազատների հետ շփվելուն: Ձեզ անհանգստացնող գործերը, որոնք կթվան չափազանց բարդ, ավելի լավ է հետաձգել: Շատ ժամանակ հատկացրեք առողջությանը:

Ջրհոս։ Աշխատանքում ամեն բան պետք է բալանսավորված լինի: Ավելի շատ ուշադրություն հատկացրեք մտերիմներին, որպեսզի տանը և շրջապատում ձեր հանդեպ դրական տրամադրվածության ֆոնը պահպանեք: Փորձեք ժամանակ գտնել հանգստանալու համար:

Ձուկ։ Օրը կարող է ոչ այնքան հաճելի դասավորվել ձեզ համար, քանի որ ձեզ պաշտպանված չեք զգա: Կունենաք նաև անվստահություն սեփական ուժերի հանդեպ, կզգաք անհասկանալի տագնապ: Այսօր զիջումների գնալով է միայն, որ կկարողանաք պահպանել հավասարակշռությունը: Փորձեք փոքր բաներով ուրախացնել շրջապատին

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը