Գլխավոր » Նորություններ  » Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան և Մոսկովյան և Աբովյան փողոցները, փորձել են խոչընդոտել մետրոպոլիտենի աշխատանքը (թարմացվում է, լուսանկարներ)

Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան և Մոսկովյան և Աբովյան փողոցները, փորձել են խոչընդոտել մետրոպոլիտենի աշխատանքը (թարմացվում է, լուսանկարներ)


Tert.am-ը գրում է.

09.25


Մենք ձեզ ո´չ խոսքով, ո´չ որևէ գործողությամբ չենք վիրավորի. Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկաններին

Նիկոլ Փաշինյանը վարորդներից ու հետիոտներից կրկին ներողություն խնդրեց փոքրիկ անհարմարությունների համար: Այս պահին մոտ երեք տասնյակ երիտասարդներ նստած են Բաղրամյան 1 հասցեում գտնվող խաչմերուկի հետիոտնային գծերի վրա՝ կենտրոնական մասում:

Նիկոլ Փաշինյանը հետիոտներին հորդորեց ըմբռնումով մոտենալ փոքր անհարմարություններին, քանի որ նպատակը ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ անհարմարություններից պաշտպանելն է:

Նա վարորդներին ևս մեկ անգամ դիմեց, կոչ անելով, կանգնեցնել մեքենաները, միացնել վթարայինները և միանալ իրենց: Իսկ համակիրներին հրահանգեց պառկել ավտոբուսների դիմաց:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր են ճեղքել ոստիկանական շղթան և  հատուկ ուղերձով դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ պայքարը ոչ բռնի քաղաքական պայքարի շրջանակներում է:

«Մենք ձեր նկատմամբ որևէ պատասխան գործողություն չենք ձեռնարկելու, որովհետև ձեզ համարում ենք մեր եղբայրը:  Մենք ձեզ ո՛չ խոսքով, ո՛չ որևէ գործողությամբ չենք վիրավորի: Հարգանքներիս հավաստիքը և բարի ծառայություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, որից հետո մարդիկ ծափերով ողջունեցին ոստիկաններին:

Զուգահեռաբար Երիտասարդական մետրոյի մոտից ուսանողները շարժվեցին դեպի Աբովյան պուրակ` իրենց հետևից աղբի մեծ տարաներով փորձելով փակել փողոցը: Աբովյան փողոցի մոտակայքում էլ նրանք փորձեցին շրջափակման մեջ վերցնել 46 համարի երթուղայինը, որի վարորդն ասաց, որ իրենք չեն միանա ուսանողներին: Ամեն դեպքում, մի քանի հոգի իջան, իսկ «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը չկանգնեցրեց մեքենան և ճեղքեց ուսանողների կազմած պատնեշը:

 

08.50

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փակ են Մոսկովյան փողոցն ու Բաղրամյան պողոտան և կոչ արեց  համակիրներին պառկել ավտոբուսների դիմաց: Նա նաև նշեց, որ հիմա կարևոր գործողություն է անելու և սկսեց Բաղրամյան պողոտայով բարձրանալ: Այս պահին մոտենում են մեծ թվով ոստիկաններ: Սկզբում նրանց թիվը մեծ չէր, սակայն քիչ հետո եկան լրացուցիչ ոստիկանական ուժեր: 

Նիկոլ Փաշինյանը միացրել էր իր ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումը, որ մարդիկ տեսնեն` ինչ է կատարվում: Կողքից լսվում են «միա-ա-ցեք» վանկարկումներ, «գործի չենք գնում», «դասի չենք գնում», «դա-սա –դուլ»: 

Նիկոլ Փաշինյանը, ով կողմնակիցներին հրահանգում էր պառկել ավտոբուսների դիմաց, անձամբ դիմեց վարորդներին՝ հորդորելով անջատել մեքենաների շարժիչները և միանալ իրենց: Հետո Լենա Նազարյանին ասաց, որ հույսով գնում է ուրիշ փողոց փակելու:




 

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը