Գլխավոր » Սպորտ  » Ցանկանում եմ, որ Պիկեն մնա հավաքականում. Դել Բոսկե

Ցանկանում եմ, որ Պիկեն մնա հավաքականում. Դել Բոսկե


Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է թիմի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Իսպանացի մարզիչը հույս է հայտնել, որ Պիկեն չի հեռանա հավաքականից:

«Ֆուտբոլիստներն իրենք են որոշում, թե ինչ անեն, սակայն ես խորհուրդ կտամ Պիկեին չհեռանալ հավաքականից: Նա մեծ ճանապարհ է անցել հավաքականում և պետք է շարունակի օգնել իր թիմին», - ասել է Դել Բոսկեն:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում իսպանացիները պահանջում են հավաքական չհրավիրել Պիկեին, ով կողմ է Կատալոնիայի անկախությանը:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը