Գլխավոր » Շոուբիզնես  » Բարդակ երգիչ Մհերի ֆեյսբուքյան էջում ու պաշտոնական կայքում (լուսանկարներ)

Բարդակ երգիչ Մհերի ֆեյսբուքյան էջում ու պաշտոնական կայքում (լուսանկարներ)



Երգիչ Մհերը, ով հարցազրույցներ տալու առումով ակտիվացավ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելուց հետո, փորձում է առաջին քայլերն անել սոցիալական ցանցում սեփական փիառի համար, ինչպես նաև փորձում է հանրությանը սովորեցնել իր պաշտոնական կայքէջի «տեղը»:


Ես որպես հանրության ներկայացուցիչ ու երգիչ Մհերի երգերի մեծ մասի սիրահար փորձեցի օգտվել նրա փիառ թիմի ուղեցույցից:
Ֆեյսբուքյան «պատիս» հայտնվեց գովազդ որտեղ երգիչը հորդրում էր միանալ իր պաշտոնական էջին ու այս հորդորը արդեն երկար ժամանակ է ֆեյսբուքյան գովազդի շնորհիվ տարածվում է:
Ահա լուսանկարը 

 

Պարզվում է՝  նրա ֆեյսբուքյան էջին հետևելու համար պետք է դու սեղմես իր անուն ազգանունի վրա նոր բացվի էջը ու հավանես, քանի որ Մհերի փիառշիկները որոշել են մի ձեռքով երկու ձմերուկ բռնել ու «ձեռի հետ» տարածել Մհերի պաշտոնական կայքը:

Դե ես էլ որպես միամիտ երկրպագու փորձեցի «ուտել փիառշիկների կուտը» ու նաև կայք մտնել` հասկանալու համար, թե ինչ է այնտեղ կատարվում:

Այս լուսանկարից պարզ է դառնում ու ցանկություններս մնացին միայն ցանկություն, քանի որ փիառվող կայքը չի աշխատում:

 


Կարճ ասած` խեղճ տղան վճարում է, որ մարդիկ զբաղվեն իր սոցիալական ցանցի փիառով և կայքի փիառով, բայց երկու տեղն էլ բարդակ է ու անիմաստություն:

Հուսանք Մհերի շրջապատում կգտնվի մարդ ով այս նյութը նրան կհասցնի ու կկանգնացնի Մհերի անիմաստ ծախսերը:

Հեղինակ` ԿռիԾիկ /Boomnews.am/


 

Մհերը իր ֆեյսբուքյան էջում  Արաբո Իսպիրյանի հարսանիքից կնոջ հետ լուսանկար է հրապարակել   [ad_here]  Մհերը սիրելիի հետ լուսանկարը վերնագրել է՝ Love you baby...❤️
2017-08-10 22:30:09


 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը