Գլխավոր » Նորություններ  » Բացառիկ տեսանյութ «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ ավտովթարից, որի հետևանքով ՃՈ 2 աշխատակից էր զոհվել

Բացառիկ տեսանյութ «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ ավտովթարից, որի հետևանքով ՃՈ 2 աշխատակից էր զոհվել


Հրապարակվել է երեկ Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի տեսանյութը:

Հիշեցնենք՝ քրեական հեղինակություն համարվող «Ճվճվ Արոյի» որդու՝ Սաքուլիկ մականունով հայտնի Սարգիս Վարդանյանը իր վարած  BMW X 6 մակնիշի մեքենայով բախվել էր Ճանապարհային ոստիկանության Toyoto Corola մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով ճանապարհային երկու ոստիկաններ՝ Խ. Գասպարյանը և Ա. Դավթյանը մահացել էին:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Սարգիս Վարդանյանը, որը հեռացել էր դեպքի վայրից, ձերբակալվել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» և 244-րդ հոդվածով՝ «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը»

 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X