Գլխավոր » Շոուբիզնես  » Բաց հարցեր Իվետա Մուկուչյանին և Արամ MP3-ին

Բաց հարցեր Իվետա Մուկուչյանին և Արամ MP3-ին


Այն պահից սկսած, երբ Boomnews.am-ը հրապարակեց տեղեկություններ այն մասին, որ Իվետա և Արամ դուետը այևս գոյություն չունի ու նրանք այսուհետ էլ միասին չեն ներկայանա, և՛ Արամը, և՛ Իվետան հերքում են բոլոր տեսակի լուրերը։ Իվետան լրատվամիջոցներից մեկին երեկ տված հարցազրույցում ևս մեկ անգամ հերքեց լուրերը և նշեց, որ նրանք առանձին երգիչներ են ու իրավունք ունեն  ներկայանալ ոչ դուետով։

   

Այս առնչությամբ մի քանի հարց Իվետային և Արամին։

Ինչո՞ւ չեք նշում, որ ձեր համատեղ ծրագիրը ավարտին չհասած տապալվեց։
Ինչո՞ւ չեք նշում, որ համաձայն պայմանագրի դուք դեռ պետք է միասին ելույթներ ունենայիք, որպեսզի ներդրողների «հույսերը» արդարացնեիք։
Ինչո՞ւ չեք նշում, որ «Մերգերյան կարպետի» ծննդյան երեկույթից հետո դուք հայտարարել եք, որ այևս իրար հետ մեկ վայրում չեք ներկայանա։

   

Ինչո՞ւ չեք նշում, որ այդ միջադեպից երկու օր առաջ պետք է լիներ նոր երգի ձայնագրություն, բայց դուք չեք ներկայացել։
Եթե դուք «բաժանված» չեք, ապա ինչո՞ւ որևէ համերգին ձեզ միասին չենք տեսնում, այն պարագայում, որ դուք ամենաքիչը  6 համատեղ երգ ունեք։



Գիտենք, որ դժվար է իրականությունը փաստել, քանի որ անլուրջ հակամարտության պատճառով լուրջ դուետ ու լուրջ պռոեկտ եք ոչնչացրել, բայց բարի եղեք գոնե անընդհատ մի հերքեք անհերքելին։

Հեղինակ՝ ԿռիԾիկ /Boomnews.am/


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X