Գլխավոր » Նորություններ  » ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախագիծը


Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագծի քննարկումն ավարտվեց: 

Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 77 կողմ և 3 դեմ ձայնով:

  

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյանլայանն ասաց, որ այս հարցը կարելի էր լուծել այլ եղանակով, արդեն իսկ 170 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելը շատ է, ևս 100 միլիոնով ավելացնելը խախտում է ու սխալ: Արտակ Զեյնալյանն ասաց, որ դիմելու են Սահմանադրական դատարան այս հարցով:

«Ծառուկյան» խմբակցությունից նախապես հայտարարեցին, որ ստիպված են կողմ քվեարկում՝ հաշվի առնելով հանրային շահը:

Նշենք, որ նախագծով սահմանված է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բաց թողել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խ/մ-ն է։

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը