Գլխավոր » Շոուբիզնես  » Այս տարի վերջապես կկարողանամ Ամանորը նշել ընտանիքիս հետ. Գոռ Հակոբյան

Այս տարի վերջապես կկարողանամ Ամանորը նշել ընտանիքիս հետ. Գոռ Հակոբյան


Life.panorama.am-ը ամանորյա զրույց է ունեցել «Ֆուլ հաուս»-ից հայտնի դերասան եւ երգիչ Գոռ Հակոբյանի հետ եւ տեղեկացել, թե նա ինչպես է պատրաստվում անցկացնել Նոր տարին եւ ի՞նչ անակնկալներ է պատրաստել կնոջ եւ երեխաների համար:

ԳոռԱմանորը թերեւս ամենաընտանեկան տոնն էսակայն արտիստները միշտ չէորկարողանում ես այդ օրը լինել ընտանիքի հետԻնչպե՞ս եք պատրաստվում նշել Նորտարին՝ ընտանիքի կողքինթե աշխատավայրում:

- Այս տարի վերջապես կկարողանամ Ամանորը նշել ընտանիքիս հետ։ Երեխաներս փոքր են ու ես, որպես հայր, ամեն Նոր տարվան պատասխանատու եմ նրանց լիարժեք ուրախությունն ապահովելու հարցում։ Ես ուրախանում եմ իմ բալիկներիս ուրախությունով։    

-  Տոների հետ կապված երեւի ամեն ընտանիքում մի ավանդույթ կահետաքրքիր է՝ նմանավանդույթկամ «կանոն» Ձեր ընտանիքն ունի՞:

- Նման ավանդույթ երեւի չկա, մենք ուղղակի վայելում ենք Ամանորն՝ իր ողջ գեղեցկությամբ։

Եթե տանը կան երեխաներուրեմն տոնն ու ուրախությունը ապահոված էՏղաներըՁմեռ պապին արդեն նամակ գրե՞լ ենՀետաքրքիր է՝ ի՞նչ ցանկություններ ունեն տոներիհետ կապված:

- Նամակ դեռ չեն գրել, բայց պատրաստվում են։ Քանի որ նրանք դեռ տառաճանաչ չեն, նամակը գրելու են մայրիկի օգնությամբ։ Կարծեմ ձմեռ պապիկից խաղալիքներ են ուզելու։    

Ձմեռ պապիկից զատնաեւ ծնողներն են մտածում երեխաներին ուրախացնելու մասինՄտածե՞լ եքթե ինչ եք նվիրելու տղաներին ու նաեւ կնոջը:

- Տղաների հարցում կողմնորոշվել եմ, բայց կնոջս հարցը բարդ է։ Կա մի քանի տարբերակ, որը դեռ քննարկման փուլում է։    

Գոռտոների հետ կապված ի՞նչ հիշողություններ ունեքԿպատմե՞ք ամենահիշարժանՆոր տարվա մասին:

- Միշտ դժվարանում եմ Ամանորի հետ կապված հիշողությունների հարցում։ Փոքր տարիքում բոլորս էլ Ամանորին շատ էինք սպասում։ Ես հատկապես շատ էի սիրում տոնածառ զարդարելն ու ամբողջ գիշեր բակի երեխաների հետ հրավառություն կազմակերպելը։

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X