Գլխավոր » Շոուբիզնես  » Այս և նախորդ շաբաթվա ամենաքննարկված աստղային սկանդալները

Այս և նախորդ շաբաթվա ամենաքննարկված աստղային սկանդալները


Սեպտեմբերը լի էր աստղային սկանդալներով։

Boomnews.am-ը Ձեզ է ներկայացնում ամենաքննարկված սկանդալները հայ աստղերի մասնակցությամբ՝ սկսած ամենաթարմից։

Աննա Հարությունյան և Միքայել Պողոսյան

 

Չնայած տարիքային մեծ տարբերությանը՝ այս զույգին սիրավեպ է վերագրվում դեռ վաղուց։ Ամիսներ առաջ Միքայել Պողոսյանը հարցազրույց տվեց և հերքեց այդ ասեկոսեները, իսկ Աննայի՝ երկրից հեռանալով կրքեը հանդարտեցին։ Օրերս զույգին նորից միասին են տեսել, քանի որ Աննա Հարությունյանը ժամանակավորապես վերադարձել է Հայաստան։ Այս անգամ էլ Աննան ժխտեց ամեն ինչ։

Անաիս Սարդարյանի հղիությունը

 

 

Մոտ 2 ամիս առաջ Անաիս Սարդարյանը հրապարակել էր իր և սիրեիի լուսանկարը։ Այդ դեպքից հետո դերասանուհին հազվադեպ է երևում հեռուստաէկրաններին, իսկ սոցցանցերում պասիվություն է նկատվում։ Լրատվամիջոցները օրերս քննարկում էին Անաիսի հղիության մասին լուրերը, որոնք դեռ ո՛չ ժխտվել են, ո՛չ հաստատվել։

Արփի Գաբրիելյանը անծանոթ տղամարդու հետ

 


Արփի Գաբրիելյանը ինստագրամում ինչ-որ երեկույթից լուսանար հրապարակեց անծանոթ տղամարդու հետ, որն էլ քննարկումների լուրջ առիթ տվեց։ Լրատվամիջոցները Արփիի այս քայլը մեկնաբանում էին որպես Արփիի ու Միհրանի բաժանման վերջնական նշան։ Բայց դերասանուհին ոչ մի մեկնաբանություն չտվեց։

Անատի Սաքանյանի ամուսնալուծությունը

 

 

Այն, որ Անատին ամուսնուց բաժանվել է, կասկածելի էր այն պահից, երբ դերասանուհին ջնջեց իր ինստագրամի նախորդ էջը և վերադարձավ Հայաստան՝ ոչ մի մեկնաբանություն չտալով իր բաժանության մասին լուրերին։ Սակայն Անատին էլ ստիպված եղավ խոստովանել, որ ամուսանալուծվել է, երբ նրա նախկին ամուսինը հրապարակայնորեն հայտարարեց, որ հիասթափվել է։

Մարիամ Մելիքյանի «դարձի գալը»

 

Հայաստանը շատ կարոտած Մարիամ Մելիքյանը մոտ կես տարի Ստամբուլում ապրելուց հետո վերադարձել է հայրենիք։ Իհարե այս իրադարձությունն էլ սկսվեց դիտարկվել որպես ամուսնալուծություն, սակայն Մարիամը կտրականապես հերքեց այդ լուրը՝ Դուք ուղեղի հետ խնդիր ունեք։

Եվ վերջապես Դիանայի առեղծվածը

Երկար խոսակցություններից ու հեռարձակվել- չհեռարձակվելու կասկածներից հետո վերջապես եթերում է «Նռան հատիկը» հեռուսատասերիալը։ Սովորական հունով ընթանում են սերիալի նկարահանման ու ցուցադրման աշխատանքները։ 

 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը