Գլխավոր » Նորություններ  » Ավիավթար Ռուսաստանում. ինչպե՞ս տեղի ունեցավ, ի՞նչ վարկածներ էր շրջանառվում, ովքե՞ր են մահացած հայերը (լուսանկարներ, տեսանյութ)

Ավիավթար Ռուսաստանում. ինչպե՞ս տեղի ունեցավ, ի՞նչ վարկածներ էր շրջանառվում, ովքե՞ր են մահացած հայերը (լուսանկարներ, տեսանյութ)


«Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող օդանավը, որն իրականացնում էր Մոսկվա-Օրսկ չվերթը, ըստ նախնական վարկածի, կործանվել է շարժիչի աշխատանքի խափանման, այնուհետև դրա բռնկման հետևանքով:

Օրենբուրգի մարզի իշխանությունների հաղորդմամբ օդանավում կար 71 մարդ /ներառյալ օդանավի անձնակազմը/՝ զոհված ուղևորների թվում 3 երեխա կա: Նրանցից ավագը 17 տարեկան էր, երկրորդը՝ 13, մյուսը՝ 5: Մարզի իշխանությունները փետրվարի 12-ը սգո օր են հայտարարել՝ ավիավթարի զոհերի հիշատակին:

ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել էր Մորձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների ցանկը, որոնց թվում հայկական ազգանունով ուղևորուհի կա՝ Սևոյան Վարսիկ: Բացի այդ, հայտնի է դարձել, որ 2-րդ օդաչուն ևս հայ է՝ Սերգեյ Ղամբարյան: Նա 812 ժամվա թռիչքի փորձ է ունեցել: Մասնագետի խոսքով՝ Ղամբարյանի թռիչքների ընդհանուր ժամաքանակը համապատասխանում է Ան-148 օդանավով թռչելու ժամաքանակին: Ահա, հայ օդաչուի լուսանկարները:

 

Այսօր առավոտյան Համացանցում է հայտնվել ԱՆ-148 ինքնաթիռի կործանման տեսանյութը:

Կործանված Ան-148 ինքնաթիռում եղել են նաև Ադրբեջանի և Շվեյցարիայի քաղաքացիներ:


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X