Գլխավոր » Բումնյուզ  » Աշոտ Տեր–Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը համբույրի տեսարաններով 16+ ֆիլմում /լուսանկարներ/

Աշոտ Տեր–Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը համբույրի տեսարաններով 16+ ֆիլմում /լուսանկարներ/


Boomnews--ի «Ձեր տեղեկատվությունը» բաժնին նամակ է ստացվել, որում մասնավորապես ասվում է․

Աշոտ Տեր–Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը նկարահանվում են նոր դետեկտիվ դրամայում, որը Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կլինի սեպտեմբերի 4–ից։ «Միլիոնը թակարդում» 25 մասանոց հեռուստանովելի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը հայտնել է ֆիլմի առաջին մանրամասները:
 
Ֆիլմը երբեմնի հայտնի փաստաբանի մասին է, որը տարօրինակ հանգամանքներում հայտնվում է մեղադրյալի աթոռին։ Հերոսուհուն մարմնավորում է Սոֆյա Պողոսյանը։ «Ռեստարտ 2020», «Հին Արքաներ», «Գնված Երջանկություն», «Քավարան», «Միլիոնը Թակարդում» նախագծերի հեղինակ Film factory ընկերությունը խոստանում է նախորդ նախագծերին չզիջող նոր հեռուստադրամա, որը տարբերվելու է սցենարային կառուցվածքով։

   


 
«Դինամիկ զարգացումներով ու խճճված ինտրիգներով հարուստ պատմություն է, որը հեռուստադիտողներին գամված կպահի էկրաներին։ Յուրաքանչյուր սերիայում  իրադարձությունների փոփոխություն է լինելու, որն ավելի է լարելու հեռուստադիտողներին և գամելու էկրաններին։ Անհնար է չսպասել հաջորդ սերիային։ Նկարահանման որակը, օգտագործված միջոցների քանակն ու դերասանական լավ կազմը կապահովեն նախագծի բարձր որակը»,– ասաց Արան և հավելեց, որ նախորդ նախագծերի հաջողությունն իրենց պարտավորեցնում է, որ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքը լինի էլ ավելի լավը։

   
 
Ֆիլմում խաղում են նաև Հայկ Սարգսյանը,  Նաիրա Մովսիսյանը, Արթուր Պետրոսյանը, Գայանե Ավետիսյանը, Արթուր Նալբանդյանը  այլք։ Այն նկարահանվել է Արման Նշանյանի հատուկ մասնակցությամբ։ Վերջինիս դերը երկարատև չէ, բայց առանցքային է։ Ֆիլմի ռեժիսորը Հարութ Շատյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Շահսուվարյանը։
 


Ֆիլմի երաժշտական ձևավորման առումով անձնակազմն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերել։ Արան նշեց, որ յուրաքանչյուր տեսարանի համար գրվել է հատուկ երաժշտություն։ Սաունդթրեքի և երաժշտական ձևավորման հեղինակն Էդգար  Ալեքսանյանն է։

   
 
Վերջին շրջանում լայն տարածում գտած տեսանյութը, որում Աշոտ Տեր–Մաթևոսյանը և Սոֆյա Պողոսյանը համբուրվում են, պարզվում է, հենց այս ֆիլմից է։ «Տեսանյութն արվել է նկարահանումների ժամանակ, բայց մենք չգիտենք` ինչպես է այն հայտնվել համացանցում։ Կարծում եմ` կգտնենք մեղավորներին և կպատժենք»,– ասաց Արան։

   
 
Պրոդյուսերից տեղեկացանք, որ ֆիլմում կան համբույրի տեսարաններ։ Վերջին շրջանում հայկական ֆիլմարտադրությունը գնում է համբույրի իմիտացիայից խուսափելու ճանապարհով։ Այս ֆիլմում ևս իմիտացիա չկա։ «Դա համբույրի միակ տեսարանը չէ ֆիլմում։ Եթե տեսարանը պահանջում է համբույր այն լինում է։ Մենք շեշտը դնում ենք դերասանի պրոֆեսիոնալիզմի վրա»,– նկատեց պրոդյուսերը։ Ֆիլմը նախատեսված է 16+ տարիքային խմբի համար։





 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը