Գլխավոր » Նորություններ  » Արտակարգ պատահարի հետևանքով Արցախում զինվոր է մահացել

Արտակարգ պատահարի հետևանքով Արցախում զինվոր է մահացել


Ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը, տեղեկացնում են Արցախի Պաշտպանության նախարարության րատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։:

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը