Գլխավոր » Նորություններ  » Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին սպառնում է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից. նրա հետ բանակցում է ճանաչված դերասան «Կարգին Հայկոն» (լուսանկարներ)

Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին սպառնում է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից. նրա հետ բանակցում է ճանաչված դերասան «Կարգին Հայկոն» (լուսանկարներ)


shamshyan.com-ը գրում է՝

Այս պահին մի տղամարդ անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Ինչպես տեղից հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, այդ քաղաքացու հետ բանակցություններ է վարում սիրված ու ճանաչված դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն»:

*** 22:20 Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Հայկ Մարությանին հաջողվեց տևական ժամանակ քաղաքացու հետ բանակցությունների արդյունքում հասնել հաջողության և այդ քաղաքացին կամրջի վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր ու սիրված դերասանի հետ միասին ճանապարհվեցին:

 


 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը