Գլխավոր » Նորություններ  » Առողջապահության բյուջեից 3 ամսում 250 մլն դրամ է ուղղվել նախարար Ալթունյանի «Ինգո-Արմենիա» ընկերությանը /աղյուսակ/

Առողջապահության բյուջեից 3 ամսում 250 մլն դրամ է ուղղվել նախարար Ալթունյանի «Ինգո-Արմենիա» ընկերությանը /աղյուսակ/


Առողջապահության համակարգում աշխատող ընկերությունների «կյանքի աղբյուրը» Հայաստանում շարունակում է մնալ պետական բյուջեն: Ով կարողացավ  ձեռք գցել բյուջետային կաթսա, նա էլ կգոյատևի և կհարստանա:

Boomnews.am-ն ուսումնասիրեց առողջապահության համակարգի բյուջետային հատկացումների հաշվետվությունները: Դրանք վկայում են «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության հետևողական վերելքի մասին: Այսպես, 2017 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջեից սոցփաթեթների ֆինանսավորման համար հատկացված 902 միլիոն դրամից 250 միլիոնը ուղղվել է միայն «Ինգո-Արմենիա»:

Ավելացնենք, որ 2018 թվականի համար ՀՀ պետական բյուջեից այս գծով նախատեսված է հատկացնել ընդհանուր 3.8 միլիարդ դրամ: Թե դրանից որքանն է արդեն նախատեսված «Ինգո-Արմենիայի» համար, մնում է միայն ենթադրել, քանի որ տեղեկատվության ազատության մեր դարում այս ցուցանիշն այս պահին այնքան լավ է թաքցրած բոլոր բաց աղբյուրներում, որ ամեն ինչ ավելի քան պարզ է դառնում:


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը