Գլխավոր » Շոուբիզնես  » Արմեն Պետրոսյանը մեկնաբանում է Քրիստինե Եղոյանի և Կարեն Ասլանյանի սիրավեպի մասին լուրերը

Արմեն Պետրոսյանը մեկնաբանում է Քրիստինե Եղոյանի և Կարեն Ասլանյանի սիրավեպի մասին լուրերը


Boomnews--ի «Ձեր տեղեկատվությունը» բաժնին նամակ էր ստացվել, որում մասնավորապես ասվում էր, որ Քրիստինե Եղոյանը ու Կարեն Ասլանյանը սիրավեպ ունեն և Կարենն է միջնորդել, որպեսզի Քրիստինեին ընտրեն, որպես գլխավոր դերասանուհի։ 

Հարցի վերաբերյալ Boomnews.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Դեպի երազանք» սերիալի պրոդյուսեր, սիրված դերասան Արմեն Պետրոսյանից /Մենչից։ 

«Ի՞նչ եք ուզում ասեմ, հերթական անհեթեթությունն է», այսպես արձագանքեց պրոդյուսերը։

Հարցին, թե այդ դեպքում, եթե Կարենը չի միջնորդել, ապա ինչ սկզբունքով է ընտրվել Քրիստինե Եղոյանը, Արմեն Պետրոսյանը ասեց. 
«Ի սկզբանե ֆիլմը կառուցվել է Նարեի /Քրիստինե Եղոյանի կողմից մարմնավորող կերպարը/ կերպարի վրա, իսկ Արմանի դերակատարը՝ Կարեն Ասլանյանը ընտրվել է ավելի ուշ»։

 

Հ.Գ. Իհարկե, Մենչը նախատեց մեզ ամեն եկող տեղեկատվությունը հրապարակելու մեջ /ցիտում ենք նրա խոսքը/։ Մենք վերահաստատում ենք, որ յուրաքանչյուր տեղեկատվությունը, որը ստանում ենք Boomnews--ի «Ձեր տեղեկատվությունը» բաժնի միջոցով, անպայման վերահրապարակելու ենք՝ փորձելով  նաև հասկանալ հակառակ կողմից կարծիքը։

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X