Գլխավոր » Ժամանց  » Արամ Mp3-ը այն մարդն է, ով Կոնչիտային անուն դրեց, ու հետո հերքեց սեփական խոսքը, իսկ հիմա մարդկանց է ձեռ առնում (տեսանյութ)

Արամ Mp3-ը այն մարդն է, ով Կոնչիտային անուն դրեց, ու հետո հերքեց սեփական խոսքը, իսկ հիմա մարդկանց է ձեռ առնում (տեսանյութ)


Վերջին օրերին համացանցի ամենաքննարկված թեման Լավ երեկոյի ամենաանհաջող հաղորդումն է՝ թե ինչպես և ինչու են Արամ Mp3-ը ու Ավետ Բարսեղյանը խաղալով սեփական հեղինակության ու հաղորդման ռեյտինգի հետ բառի բուն իմաստով ձեռ առնում Միսս Հայաստան 2017 Լիլի Սարգսյանին։

Վերջին շրջանում Արամի ճանաչելիության բարձրացումը նրան թույլ տվեց իրեն նման կերպ պահել իգական սեռի ներկայացուցչի ներկայությամբ։ 

Արամին կարելի է հիշեցնել, թե ինչպես էր ինքը վատ վիճակում գտնվում 3-րդ սեռի ներկայացուցչի ներկայությամբ իր իսկ ասած բառերի համար։
2014 թվականի Եվրատեսիլի մրցույթի շրջանակներում Արամը ընկերների հետ կատակել էր Կոնչիտայի չկողմնորոշված սեռի մասին ու ավելացրել, որ հայկական պատվիրակությունը կօգնի նրան հասկանալու, թե որ սեռին է նա պատկանում։ Իսկ վերջում լրացրել, որ Կոնչիտան լավ կանի Երևանի փողոցներով անցնելիս ավելացնի մեքենայի արագությունը։ 

Այդ մասին նույնիսկ միջազգային մամուլն էր գրում։

Ու երբ հասավ խոսքերի համար պատասխան տալու ժամանակը, Արամը բացատրեց՝ թյուրիմացություն է, սխալ են թարգմանել։ 
 

Արամ ջան, գոնե էս քո վատ դրությունը հիշելով էտ աղջկան էտ օրը չգցեիր, կարողա մի օր էլ սրա համար պետք լինի պատասխան տալ, էս էլ հո թարգմանած չէր։

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը