Գլխավոր » Նորություններ  » Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է

Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է


Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, տանկիստ, Նորիկ Գասպարյանն այսօր կդառնար 22 տարեկան:

Նորայրը Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր: 2007թ-ին ընդունվել էր Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիան, տարիներ անց դարձել էր պարի խմբի պարուսույց:  Ընդունվել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին: Նորայրը հետմահու պարգևատրվել է  «Պարի վաստակավորի» կոչմամբ:

Հարցազրույցներից մեկում Նորայրի մայրը՝ Նունե Աթաջանյանը պատմել էր, որ իրենց ընտանիքն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն որդին պնդել է, որ իրենք վերադառնան Հայաստան և իր կրթությունը  շարունակի հայրենիքում: «Նորիկն իր բոլոր նպատակների իրականացումը կապում էր  հայրենիքի հետ»,- ասել էր մայրը:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X