Գլխավոր » Բուհ  » Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող ուսման վարձի փոխհատուցում է ստացել

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող ուսման վարձի փոխհատուցում է ստացել


Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող այսօր ուսման վարձի փոխհատուցում է ստացել։

Փոխհատուցումը կատարել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։

ad_h

 

Ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներ։ Տղաներից 82-ը պոլիտեխնիկական համալսարանից են, 59-ը՝ ԵՊՀ-ից, 54-ը՝ պետական բժշկական, 49-ը՝ պետական տնտեսագիտական, նույնքան ճարտարապետության և շինարարության համալսարաններից, 19-ը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտից, 15-ը՝ հայկական պետական մանկավարժական համալսարանից, ֆրանսիական, սլավոնական, լեզվահասարակագիտական, ագրարային համալսարաններից, ԵՊՀ իջևանի մասնաճյուղից, Գավառի, Վանաձորի պետական համալսարաններից, Եվրասիա միջազգային համալսարանից և այլն։

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X