Գլխավոր » Շոուբիզնես  » Անտաղանդ սեքսից մինչև անգրագետ աստղեր․ ինչպիսինն էր աստղային շաբաթն այս անգամ (լուսանկարներ, տեսանյութ)

Անտաղանդ սեքսից մինչև անգրագետ աստղեր․ ինչպիսինն էր աստղային շաբաթն այս անգամ (լուսանկարներ, տեսանյութ)


Ընթերցղներն արդեն տեղյակ են, որ Boomnews.am-ը հայ աստղերի կյանքին ու թեմաներին հատուկ ուշադրություն է դարձնում ու որ մեր խմբագրության աչքից ոչինչ չի վրիպում։ Այս շաբաթ էլ, բնականաբար, բազմաթիվ անդրադարձներ եղան աստղերի կյանքին, առօրյային, հիվանդություններին ու նույնիսկ անգրագիտությունը։

Շաբաթը սկսվեց վատառողջ աստղերին բացահայտելով ու նրանց առողջություն մաղթելով։ Գարիկ Պապոյանի վիրահատության երկարատև հետվիրահատական վերականգնողական պրոցեսի ընթացքում Արամ Mp3-ը հասցրեց ակտիվ հանգիստ վայելել ԱՄՆ-ում, Արցախում, Հայաստանի տարբեր մասերում և հիմա էլ նույնիսկ հյուրախաղերի է մեկնել Մյունխեն։Այնպես որ, Լավ երեկոյին դեռ երկար ենք սպասելու։

Անդրադարձանք Լիլիթ Հովհաննիսյանի ոչ պատշաճ վարքին տեսահոլովակի նկարահանման հրապարակում։ 

Մեր խմբագրի աչքից չվրիպցից նույնիսկ երգիչ Մհերի ֆեյսբուքայն էջի ու պաշտոնական կայքի քաուսային իրավիճակը։

Վայելեցինք Ռազմիկ Ամյանի նոր երգը՝ Պաշելիս անվանումով։

Չմոռացանք արդարացի քննադատել նաև այն աստղերին, ովքեր ծնվել ու որպես աստղ կայացել են հենց Հայաստանում, բայց իրենց պատվից վեր են համարում հայաստանաբնակ «էժան» հանդիսատեսի համար համերգներ կազմակերպել ու փող են աշխատում սփյուռքում բնակվողների hաշվին։

Բացահայտեցինք թե ինչով են զբաղվում ԱՄՆ-ում բնակաություն հաստատած հայ աստղերը, զարմացանք նույնիսկ նրանցից մեկի անօրինական գործունեութամբ։ 

Խոսեցինք նաև հայկական սերիալներում դերասանների անտաղանդ խաղի մասին, որը հատկապես արտահայտիչ է սեքսով զբաղվելու տեսարաններում։ (Որոշ կայքեր ստորաբար գողացան մեր նյութը, բայց մենք նրանց պատժելու գեղեցիկ եղանակը գտանք)։

 

 

Ու քննադատեցինք ու նախատեցինք նաև Շուշան Երցյանին, ով իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է միայն իր արտաքին տեսքի վրա, մոռանալով, որ ներքին գեղեցկությունն ավելի կարևոր է։

Boomnews.am-ը շարունակելու է հետևողական լինել աստղերի կյանքին, բացահայտելու, մեկնաբանալու, քննադատալելու է նրանց, չթաքցնելով նրանց որևէ սխալ կամ բացթողում։ 

 

 




 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը