Գլխավոր » Լուրեր  » ԱՄՆ մտադիր է կրճատել օտարերկրյա օգնությունը, բայց Իսրայելին դա չի վերաբերի

ԱՄՆ մտադիր է կրճատել օտարերկրյա օգնությունը, բայց Իսրայելին դա չի վերաբերի


ԱՄՆ-ն մտադիր է կրճատել օտար երկրներին տրամադրվող օգնությունը։ Սակայն Իսրայելին դա չի վերաբերում։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված 2018 ֆինանսական տարվա բյուջեն չի նախատեսում ֆինանսական օգնության կրճատում Իսրայելի համար։ Սակայն մյուս երկրներին՝ այդ թվում Եիպտոսին ու Հորդանանին հատկացվելիք օգնության ծավալը դեռ գնահատվում է, հայտնում է Reuters–ը։

«Մեր օգնությունն Իսրայելին երաշխավորված է։ Դա արտացոլում է մեր վճռական նվիրվածությունը մեր ամենաուժեղ գործընկերներից ու դաշնակիցներից մեկին»,- ասել է Թոները։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա մյուս երկրներին օգնության ծավալները դեռ գնահատվում են։ Նրա խոսքով, գնահատման ժամանակ հաշվի կառնվեն պայմանագրային պարտականությունները։

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը