Գլխավոր » Քաղաքական  » Ամենաարժանի, բայց ամենահամեստ Վաստակավոր արտիստը

Ամենաարժանի, բայց ամենահամեստ Վաստակավոր արտիստը


Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Վաստակավոր արտիստի կոչում ստացածածների ցանկում էր նաև աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով, շատերի կարծքով, իսկապես արժանի էր այդ կոչմանը։ 

Ի պատասխան Վաստակավոր արտիստի կոչում ստացած այլ հայ աստղերի, ովքեր գերագնահատելով իրենց վաստակը  համոզված են, որ եթե ոչ իրենք, ապա ո՞վ է արժանի կոչմանը, Նարեկ Հախնազարյանը փայլեց իր համեստությամբ։  Իր կոչումն Նարեկը ծնողներինն է համարում։  Նա գտնում է, որ դասական երաժշտության ոլորտում կան շատ արժանիներ, ովքեր դեռ չեն արժանացել այդպիսի կոչումների։ 

Կայքերից մեկին տված հարցազրույցում թավջութակահարը նշում է, որ իր հայրը՝  Սուրեն Հախնազարյանն է իսկապես արժանի Վաստակավոր, նույնիսկ Ժողովրդական արտիստի կոչման։ Նա 26 տարի, աշխարհի 40 երկրներում Կոմիտասի անվան լարային քառյակում ներկայացրել է հայկական մշակույթը։ 

Այսպիսի համեստությամբ է փայլում կոչմանն իսկապես արժանի Վաստակավոր արտիստը: 

Հեղինակ՝ Կռիծիկ /Boomnews.am/


 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X