Գլխավոր » INSTAGRAM  » Ամեն ինչից ավելի շատ արդարություն եմ ուզում․ Տաթևիկ Ադումյանը երեկվա հանրահավաքի մասին (Լուսանկար)

Ամեն ինչից ավելի շատ արդարություն եմ ուզում․ Տաթևիկ Ադումյանը երեկվա հանրահավաքի մասին (Լուսանկար)


Հրապարակելով երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի լուսանկարը՝ դերասանուհի Տաթևիկ Ադումյանը գրում է՝

Առաջին անգամ եմ տեսնում այսքան ազատ քաղաքացի միասին մեկ տեղում:Ուրախ եմ, հպարտ եմ, բայց անհանգիստ եմ: Հայը հայի վրա ձեռք չպետք է բարձրացնի: Երբեք: Թշնամին չպետք է ուրախանալու առիթ ունենա: Հզոր էներգիա եմ զգում և սեր եմ զգում օդում, արդար պահանջներ եմ լսում: Ծեծող ոստիկաններ չեմ ուզում տեսնել: Բռնության միջոցով ինքնահաստատվող մարդկանց երբեք չեմ սիրել: Խաղաղ ցուցարարներն արժանի են միայն հարգանքի և հանդուրժողության: Չարություն կամեցողները, ատելություն տարածողները չպետք է ընդունելի լինեն մեր հասարակությունում: Ուզում եմ, որ քաղաքացու կարծիքը հարգվի: Ուզում եմ, որ հավասար չափով հաշվի նստեն բոլոր քաղաքացիների հետ, անկախ քսակի հաստությունից: Քաղաքականության մեջ չեմ եղել և չկամ: Բայց շատերի պես ես ել եմ խաղաղություն ուզում, ամեն ինչից ավելի շատ արդարություն եմ ուզում: Արժանապատիվ և ուժեղ Հայաստանում եմ ուզում ապրել, հայրենիքով հպարտացող և հայրենիքը սիրող հայերի հետ եմ ուզում ապրել իմ Հայաստանում:

 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը