Գլխավոր » Բուհ  » Ամեն ինչ դեռ կորած չէ (լուսանկարներ)

Ամեն ինչ դեռ կորած չէ (լուսանկարներ)


Մեր մեծերը սիրում են համեմատություն անել իրենց տարիների երիտասարդների և մերօրյա երիտասարդների միջև ու հիմնական եզրակացությունը այն է, որ մերօրյա երիտասարդությունը բացասական կերպով ահռելի տարբերվում է: Նրանց խոսքերը, իհարկե, հիմնավորված են որոշ չափով. երիտասարդության երևացող մասայի մի խումբը խաբնվել է 21-րդ դարի փոփոխություններին ու կորցրել է իրականության հանդեպ իր պատկերացումները:

Երեկ, որպես լրագրող հրավիրված եմ եղել «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որտեղ տեսա երիտասարդության այն զանգվածին, ով կարող է հպարտորեն մեր մեծերին ապացուցել, որ ամեն ինչ կորած չէ: Դժվար է 21-րդ դարում պատկերացնել, որ կարող են մի վայրում հավաքվել 1000-ից ավել երիտասարդ և լինի լռություն, լինի հարգանք մեծի հանդեպ, չլինի մեծախոսություն և ամենակարևորը` կռիվ չլինի:

Հնարավոր է.... տեսնել, թե ինչպես են երիտասարդները ի սրտե ուրախանում մրցանակ ստանալուց և ինչպես են տխրում առանց մրցանակ մնալուց:
Հնարավոր է... տեսնել, թե ինչպես է երիտասարդության մի որոշ խումբ կարողանում իրենց առաջնորդ տեսնել իրենցից մեկին և հարգանքով վերաբերվել նրան:

Հնարավոր է.... տեսնել չափի մեջ ուրախ մթնոլորտ:
Ամենազարմանալին... հնարավոր է... տեսնել, թե ինչպես է հայ հանդիսատեսը /հատկապես երիտասարդ հանդիտաստեսը/ համերգը մինչև վերջին վարկյանը նստած մնա և դահլիճը լքի համերգի ավարտից հետո, ոչ թե ավարտից 5 րոպե առաջ` հերթերի մեջ չմտնելու համար:

Հարգելի' մեծեր, ամեն ինչ կորած չէ, երիտասարդները դեռ կապացուցեն, որ իրենք արժանի են ձեր ուշադրությանը, արժանի են ձեր գովեստին և արժանի են նրան, որ հպարտորեն նշեք. «Մենք ունենք արժանի երիտասարդներ, մեր երիտասարդները մեր վաղվա օրվա ապագան են և ամեն ինչ կորած չէ»:

Լուսանկարները` Ponarama.am

Հեղինակ` ԿռիԾիկ /Boomnews.am/






 




 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը