Գլխավոր » Շոուբիզնես  » 7 հայ հայտնիներ, որոնց հաճախ կարելի է տեսնել ժամանակակից սանրվածքով (լուսանկարներ)

7 հայ հայտնիներ, որոնց հաճախ կարելի է տեսնել ժամանակակից սանրվածքով (լուսանկարներ)


Կանացի գեղեցիկ տեսքի անբաժան մասը խնամված ու գեղեցիկ վարսերն են։ Իսկ հայտնի կանանց դեպքում, դա ուշադրություն գրավելու կարևոր եղանակ է։ 

Հաճելի է, երբ գեղեցիկ երկար մազեր ունես ու կարող ես շատ գեղեցիկ սանրվածքներ ստանալ։ Վերջին շրջանում բավականին ակտուալ դարձավ բնական ալիքներ կոչվող սանրվածքը։ Սանրվածքը տարբեր անվանումներ ու ստանալու ընթացք ունի, իսկ վերջնական արդյունքը բոլորի համար նույնն էր՝ ստանալ բնական վարսերին հնարավորինս մոտ թեթև ու նուրբ գանգուրներ։ Մեր հայտնիները շատ սիրեցին այդ սանրվածքը, քանի որ պրակտիկ է, հարմար, հեշտ պահվող ու մեծ ջանքեր չի պահանջում այն ստանալու համար։

Boomnews.am-ը ներկայացնում է այն հայտնի գեղեցկուհիների, ովքեր սիրեցին, հաճախ են կրում ու նրանց իսկապես շատ սազում է այդ թեթև ալիքները։

Էմմի

Անցավ այն ժամանակները, երն Էմմին շեկ կարճ մազերով, բայց ամեն օր աչքի ընկնող ու ճչացող կերպարով ներկայանում էր մեզ X ֆակտոր նախագծի ժյուրիի անդամնեի շարքում։ Հիմա նա 2 երեխաների մայրիկ է ու նախապատվությունը տալիս է ավելի քիչ ժամանակ խլող սանրվածքներին։ 

Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհուն հաճախ էկրաններին կարելի է տեսնել ամնատարբեր կերպարներով, բայց սանրվածքի ընտրության հարցում Նազենին միշտ զուսպ է։ Նրան հաճախ տեսնում ենք ուղիղ մազերով կամ կոկիկ հավաքած սանրվածքով, բայց այս գանգուրները նրան իսկապես ավելի են գեղեցկացնում։ 

Անատի Սաքանյան

Անատիի շեկ երկար վարսերը հաճախ տեսնում ենք տարբեր սանրվածքներով, բայց հաենց այս սանրվածքը նրան ավելի բնական տեսք է տալիս։ 

 

Սիրուշո

Այս սանրվածքը կարծես Սիրուշոյի ոճի գլխավոր այցեքարտը լինի։ Ճիշտ է, երգչուհին հաճախ կրում է նաև այլ սանրվածքներ, բայց իմ մոտ նրա կերպարը տպավորված է հենց այս սանրվածքով։ 



Ձյունիկ

Բնական տեսքի սիրահար այս երիտասարդ դերասաուհին, բնականաբար, զարմանալի չէ, որ նախապատվություն տալու էր բնական տեսքով սանրվածքին։ 

 Նարե Գևորգյան 

Ուղիղ երկար վարսերի սիրահար սևահեր Նարեին, հազվադեպ կարելի է տեսնալ այսպես։ Բայց պետք է խոստովանել, որ այս տեսքով նա ավելի նուրբ ու բնական է։ 






Շուշան Թովմասյան

Մոդելի պարագայում, կարծում եմ, այս սանրվածքի ընտրությունը ոչ թե իր, այլ իր վարսահարդարների ընտրությունն է։ Բայց կարծում եմ, ընտրությունն արդարացված է։ 








Լիլիթ Հովհաննիսյան

Երգուհին, ով մազերի երկարությունը հաճախ է փոխում, սակայն գույնի ընտրության հարցում միշտ հավատարիմ է մնում իր շագանակագույն երանգին, նույնպես սիրում է այս սանրվածքը ու բավականին հաճախ կրում։




Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը
Կարդացեք նաև
X