Գլխավոր » Ժամանց  » 3 վայր Հայաստանում, որտեղ կարող ես հանգստանալ մեկ օր և գումար չծախսել

3 վայր Հայաստանում, որտեղ կարող ես հանգստանալ մեկ օր և գումար չծախսել


Իհարկե, Հայաստանը, համեմատած այլ երկրների, ամենաթանկ հանգստավայրերը ունի, բայց մեր երկրում կան վայրեր, որ կարող ես հանգստանալ մեկ ամբողջ օր ու գումար չծախսել կամ միայն ճանապարհածախսի համար վճարել։ 

Boomnews.am-ը Ձեզ է ներկայացնում այդ հանգստյան վայրերը։ 

 


Սյունիքի մարզում գտնվող Վահանավանքում։ Կապանցիները տեղանքը նույնպես անվանում են Վահանավանք։ Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց։ 
Բացի եկեղեցուց և շատ տեսարժան վայրերի, կան նաև հանգստյան գոտիներ, որտեղ կարող ես ուղղակի պառկել ծառի տակ ու վայելել մաքուր օդը և կանաչ բնությունը։ 

Տաթևի վանք, որտեղ էլ գտնվում է աշխարհի ամենամեծ ճոպանուղին։ Այս հանգստյան վայրում միայն կարող ես գումար ծախսել Ճոպանուղու ծառայություններից օգտվելու համար, իսկ մնացած ժամանակը կարող ես հանգստանալ՝ վայլելեով տեսարժան վայրերը, մաքուր օդը ու գեղեցիկ բնությունը։ 

 

Ստեփանավան՝ Դենտրոպարկ։ Վայր, որին կնախանձեին շատ երկրների ներկայացուցիչներ։ Դենտրոպարկում դու կարող ես անցկացնել մի ամբողջ օր ու գրեթե գումար չվատնել, բայց քեզ զգաս բնության գրկում ու հաճելի միջավայրում, որտեղ նաև անպակաս են մաքուր օդը։ 
 

Այնպես, որ, եթե դու պասիվ հանգստի սիրահար ես, ապա այս երեք վայրերը քեզ համար անկրկնելի են։ 
 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը