Գլխավոր » Ժամանց  » 3 խորհուրդ` ինչպես պայքարել ամառային շոգ գիշերներին անքնության դեմ

3 խորհուրդ` ինչպես պայքարել ամառային շոգ գիշերներին անքնության դեմ


 Բոլոր երջանիկները ովքեր օդորակիչ ունեն, ավելին`չեն վախենում դրա տակ քնել ու … այլեւս չարթնանալ, կարող են չկարդալ այս հոդվածը.

Մյուս հասարակ մահկանացուներին առաջարկում եմ երեք խորհուրդ` ինչպես պայքարել ամառային շոգ գիշերներին անքնության դեմ:

ՄԻՐԳ ԿԵՐԵՔ. Հատկապես խնձոր: Երբ քունդ չի տանում շոգից, սառը մրգերը օգնում են հովանալ եւ վերականգնում են քնելու ցանկությունը: Իսկ ամռանը ինչն է շատ`մրգերը: Այնպես որ եթե գիշերվա չորսին շուռումուռ եք գալիս, հիշեք օրինակ`խնձորի փրկարար ուժի մասին:
 

ՍԱՌԸ ՋՐՈՎ ՇՈՅԵՔ ԱԿԱՆՋԱՏԱԿԵՐԸ. Գիտնականներ պարզել են, որ մարդու ամենազգացմունքային կետերից մեկը ականջատակերն են, այն հատվածը որտեղ բլթակը կապվում է գլխի հետ: Եթե շոգից չեք կարողանում քնել, փորձեք ձեր կողքին սառը ջուր դնել եւ պարբերաբար սառը ջրով շփել մարմնի հենց այդ հատվածը: Արդյունքում դուք կզովանաք եւ կկարողանաք քնել… գոնե մի քանի ժամ:

ՁԱՆՁՐԱԼԻ ԳԻՐՔ ԿԱՐԴԱՑԵՔ. Այս աշխարհում չկա ավելի լավ քնաբեր քան ձանձրալի գիրքը: Եթե ամռան շոգ գիշերները ձեր քունը չի տանում, ձեր պես դժբախտի գնելու ակնկալիքով մի բացեք facebook-ը կամ instagram-ը: Վերցրեք աշխարհի ամենաձանձրալի գրեքրից մեկը, իսկ այդպիսինները ուղղակի տասնյակ հազարավոր են, ու փորձեք կարդալ: Կտեսնեք, չի անցնի մի քանի րոպե, ինչ դուք կհայտնվեք քնի սարդոստայնում… ու չէք էլ հիշի, թե որ էջի վրա անջատվեցիք:

Սրանից բացի կարծում եմ, էլի լիքը տարբերակներ կան, որ ձեզանից շատերը կիրառում է: Այնպես որ եթե գիտեք ինչպես ամառային շոգ գիշերները ազատվել տապից ու գոնե մի քանի ժամ քնել, գրեք comment-ներում:

Լավություն արեք, հիշեք, գիշերը մոտ է:


 


 


 

 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը