Գլխավոր » Ժամանց  » 2018թ․ գարնանային նորաձևության տենդենցները, որ հունից կհանի ցանկացած աղջկա

2018թ․ գարնանային նորաձևության տենդենցները, որ հունից կհանի ցանկացած աղջկա


Ոճաբան ու մարզիչ Ռոման Մեդնին ընտրել է 2018թ.-ի ամենանորաձև թրենդները, որոնք կօգնեն Ձեզ լինել հմայիչ, գրավիչ ու միևնույն ժամանակ նորձև:

 

Վերջին տարիների նորաձևության թրենդները կապված են միմյանց, ու դիզայւներները չեն էլ ցանկանում ստեղծել ինչ-որ հեղափոխական նորարարություն:

 

Նոր թրենչ

Դիզայներները չեն դադարում երևակայել թրենչի հարցում՝ ստեղծելով ավանգարդ և անգամ երեկոյան տարբերակներ:

 

 

Վառ գույների համադրություն

Որոշակի դադարից հետո կրկին նորաձև է դարձել  վառ գույների համադրությունը:

 

 

Պլաստիկ

Պլաստիկ կտորներից կարում են ամեն ինչ՝ զգեստներ, բաճկոններ, վերարկու ու կոշկեղեն: Պլաստիկից պատրաստված  հագուստները բավական համարձակ են և ոչ բոլորը կարող են կրել այն, սակայն որևէ աքսեսուար կարելի է ներառել զգեստապահարանում:

 

 

Ասիմետրիկ դեկոլտե

Հագուստի մեջ ասիմետրիան նախկինի պես հիմնական միջոցն է, որով դիզայներները ստեղծում են յուրօրինակ սիլուետներ: 

 

 

Մանուշակագույն հագուստներ

2018թ.-ի գարնանը նորաձև են պաստելային երանգները, սակայն դիզայներները մեծ ուշադրություն են դարձրել մանուշակագույնի երանգներին:

 

 

Մուգ ջինսեր

Ջրինսերի հաղթարշավը շարունակվում է: Չնայած գարնանային սեզոնին՝ դիզայներները կենտրոնացել են մուգ գույնի ջինսե հագուստների վրա: 

 

 

Փրինթներ

Այս սեզոնին կրկին կշարունակեն նորաձև լինել փրինթները, նաև ծաղկային, որոնք գարնանը դառնում են առավել վառ գույների:

 

 

Քառակուսի կտորներ

Քառակուսի կտորներով պատրաստված հագուստները ևս նորաձև են, սակայն մի փոքր ավելի պակաս, քան նախորդ սեզոնին էր:

 

 

Սպիտակ կոստյում

Սպիտակ տաբատն ու պիջակը իրենց դիրքերը չեն զիջում: 2018-ի գարնանն ու ամռանը սպիտակը կշարունակի լինել ամենանորաձև գույնը:

 

 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը