Գլխավոր » Ժամանց  » 2018 թվականը շատ ծանր տարի կլինի հորսկոպի այս 3 նշանների համար․ ահա, թե ինչ խնդիրների կառնչվեք

2018 թվականը շատ ծանր տարի կլինի հորսկոպի այս 3 նշանների համար․ ահա, թե ինչ խնդիրների կառնչվեք


2018 թվականը դեռ նոր է սկսվել, ուստի վաղ է ասել՝ այն լա՞վ, թե՞ վատ տարի է։ Բայց մեր փոխարեն աստղաբանները հասցրել են ուսումնասիրել տարբեր համաստեղությունների ու մոլորակների դիրքը և հայտարարել, թե հորոսկոպի որ նշաններին է ծանր ու դժվար տարի սպասվում։ 

Երկվորյակ

Image result for dissapointed

Երկվորյակներ, 2018 թվականը ձեզ համար ծանր տարի կլինի, քանի որ Սատուրնը շարժվում է դեպի Այծեղջյուրի համաստեղություն։ Շատ հնարավոր է որ առնչվեք ֆինանսական խնդիրների, ինչպես նաև դժվարություններ ունենաք անձնական կյանքում։ Սա այն տարին է, երբ ձեզանից պահանջվելու է առավել ջանքեր գործադրել՝ դիմակայելու կյանքի փորձություններին։ Մի մտահոգվեք, դուք կարող եք պայքարել։

Խեցգետին

Related image

Ձեզ համար 2018-ը վատը կլինի այնքանով, որ շատ կլինեն հիասթափություններն ու դավաճանությունները։ Հնարավոր է, որ անգամ ձեր ամենամոտ ընկերը հրաժարվի օգնության ձեռք մեկնելուց այն պահին, երբ դուք իսկապես ունենաք նրա օգնության կարիքը։ Բայց անհանգստանալու կարիք չկա․ չէ՞ որ հենց այդ կերպ կարող եք ազատվել կեղծ ընկերներից՝ արդյունքում ձեր կողքին ունենալով միմիայն իրական ընկերներ։

  

Խոյ: Հակասություններով լի օր է սպասվում: Կարող են մի շարք լուրջ խնդիրներ ծագել: Խոսքը վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ստիպված եք առնչվե
2018-01-12 21:02:52


 

Աղեղնավոր

Related image

Աղեղնավորը համարվում է հորոսկոպի ամենահաջողակ նշանը, քանի որ ղեկավարվում է Յուպիտերի՝ հաջողության մոլորակի կողմից։ Բայց այս տարին բացառություն կլինի․ ձեր մոտ խնդիրները հիմնականում կլինեն ֆինանսական․ միգուցե ֆինանսական մեծ ծախսեր առաջանան կամ կրճատվեն ձեր եկամուտները։

Անկախ ամեն ինչից, պետք չէ անհանգստանալ ու նստել-սպասել, թե երբ են անհաջողություններ պատահելու ձեզ հետ։ Հիշեք՝ դուք եք ձեր կյանքը ղեկավարողը, ու խնդիրների առաջացման դեպքում դրանք հաղթահարելով դուք միմիայն ավելի ուժեղ կդառնաք։

աղբյուրը՝ այստեղ 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը