Գլխավոր » Շոուբիզնես  » 2017 թվականի ամենասիրված ու հայտնի պրեմիերաները

2017 թվականի ամենասիրված ու հայտնի պրեմիերաները


2017 թվականը բեղմնավոր էր հայ երգիչ-երգչուհիների համար, թե հայրենի երկրում, թե երկրից դուրս։ Եղան շատ տեսահոլավակների պրեմիերաներ, որոնց մեծ մասն էլ սիրվեցի հայ հեռուսատդիտողի կողմից և ոչ միայն։ 

Boomnews.am-ը Ձեզ է ներկայացնում 2017-ի ամենասիրված պրեմիերաները։

Արամե Աննա- Իմն ես

 

 

Տարիս սկսեց Արամեի և կնոջ՝ Աննայի գեղեցիկ սիրո պատմությամբ՝ իմն ես, որը դարձավ ոչ միայն նրանց, այլև շատ սիրահար զույգերի յուրօրինակ սիրո խոստովանության եղանակը։

Սիրուշո և Սեբու- Սիրահարվել եմ 

 

Այս գեղեցիկ երգը միանգամից գրավեց գրեթե բոլորի սրտերը, լայն տարածում գտան ու սիրվեցին նույնիցկ երգի ռեմիքս տարբերակները։

Սիրուշո-Հուհ հա

 

 

Թաթա Սիմոնյան-Չեմ կարող ասել, չեմ կարողացել

Թաթան բավականին երկար ժամանակ իր հանդիսատեսին ոչ մի տեսահոլովակ չէր ներկայացնում և բացը լրացնելու համար միանգամից այսպիսի գեղեցիկ երգ ու տեսահոլովակով հանդես եկավ, որ դարձավ բոլորի սիրելին։

Ռազմիկ Ամյան-Իմ աշխարհն ես

 

Ռազմիկ Ամյանի վերջին երկու բացարձակ հիթ դարձած երգերից հետո, դժվար էր ակնկալել այնպիսի գործ, որ գերազանցի նախորդներին։ Այս երգը հնարավոր է չգերազանցեց, բայց նախորդ երկու հիթերի հետ հավասար դիրքերում հայտնվեց։

Էրիկ-Իմ աշխարհ եկ

 

Ռոմանտիկ երգիչ Էրկին այս անգամ էլ հաջողվեց ևս մեկ գործով զարմացնել, հիացնել ու գրավել հայ հանդիսատեսին։

Սոնա, Մկո- У любви свои причины 

 

 

Բոլորն են հիշում Մեր բակի հայտնի դուետին, գեղեցիկ զույգը իր սիրո պատմության հանգուցալուծումը գտավ այս տարի՝ գեղեցիկ երգով ու տեսահոլովակով։

Հարութ Փամբուկչյան-թե աչերս քեզ որոնեն

 

Սիրված երգիչը բավականին երկար ժամանակ է որևէ նորություն չէր ներկայացնում իր հանդիսատեսին, և այս անգամ որոշե այսպես լրացնել բացը։ Տեսահոլովակը իսկապես միանգամից սիրվեց հանդիսատեսի կողմից։

Գոռ Հակոբյան-Սիրտդ սրտիս

 

Իր կարիերան որպես դերասան սկսած այս արտիստը, իսկապես յկարողանում է զարմացնել և ուրախացնել երաժշտական գեղեցիկ կատարումներով։ Եվ այս երգն ու տեսահոլովակը դրա ապացույցն են։

Լիլիթ Հովհաննիսյան-Չկիտես հոնքերդ

 

Լիլիթ Հովհաննիսյանի այս զվարճալի թեթև երգն ու տեսահոլովակը բազմաթիվ քննարկումների արժանացավ, բայց շատերը նաև սիրեցին ու հավանեցին այն Սակայն փաստը այն է, որ տեսահոլովակը Յութուբում ունի մի քանի միլիոն դիտում։

Նորո, Արմինկա-Սեր ու տարիներ

 

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Արմինկան որոշեց այս եղանակով ազդարարել Ամերիկայում իր գործունեության սկիզբը։ Իսկ երգը միանգամից սիրվեց հայ հանդիսատեսի կողմից։ 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը