Գլխավոր » Նորություններ  » 10000-ը չի մոռացվում... բայց ոնց որ՝ չի էլ հիշվում

10000-ը չի մոռացվում... բայց ոնց որ՝ չի էլ հիշվում


Ավելի քան վստահ եմ, որ վերնագիրը կարդալուց հետո դուք արդեն պատկերացնում էիք, որ կկարդաք մի նյութ, որի մեջ գրված է լինելու կաշառակերության ու 10000 դրամների մասին ու լինելու է քաղաքական վերլուծություն, մեղավորների ու անմեղների մասին բարձրաձայն մտորումներ, բայց, ցավոք, ես ձեզ պետք է տխրեցնեմ. Ձեր սպասելիքները չեմ արդարացնի:

Կներեք: Այժմ, ձեր թույլտվությամբ, անցնեմ բուն թեմային:
Երևի նյութս սկսեմ փաստի արձանագրումից. 10000 Երևանցի այս ընթացքում այցելել են բանակում ծառայող իրենց զավակներին: Լավ է չէ՞ հնչում այս նախադասությունը: Այո, շատ սփոփիչ է հնչում, իսկ երբ ավելացնեմ, որ այդ ամենը անվճար էր, վստահ եմ, էլ ավելի կժպտաք:

Այո, 10000 ծնող հնարավորություն է ունեցել անվճար այցելել ծառայող իր զավակին, գրկել համբուրել ու տեսնել ուրախությունից փայլող իր որդու աչքերը, իսկ որդին` ծնողի արցունքի մեջ թաթախված աչքերը: Սիրուն է չէ՞ Չեմ կարող ասեք` ձեր համար ինչպես, բայց իմ համար շատ սիրուն է: 10000 –ը հաստատ շնորհակալ են եղել: Հաստատ:

Կարճ նյութ էր, ինչ խոսք, բայց այս նյութի մեջ շատերը կտեսնեն սեր, երջանկության արցունքներ, կարոտ, ուրախություն, զինվորի ժպիտ ու.... դժվար բացի այս ակներև երևույթներից այլ բան կարողանամ գրեմ, քանի որ այլ զգացմունքների մասին գիտեն իր որդուն գրկած ծնողը ու իր զինվորը:

Այսքանը: Գրառում փաստի մասին է... Իսկ եթե հետաքրքիր է, թե` ի՞նչ անվճարի մասին է խոսքը, ո՞նց, որտե՞ղ, ե՞րբ, ապա հարցնենք կողք կողքի ապրող ձեր` զինվոր ունեցող կամ ունեցած հարևանից... ինքը ամեն ինչ կպատմի:

Մեր զինվորների առողջություն, մեր երկրին` խաղաղություն:

Հեղինակ՝ Ա․ Սիմոնյան 
 


 

Մեկնաբանություններ

Նորություններ
Դիտել բոլորը